«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ափսոսում է, որ 2018 թվականին թույլ է տվել թիմից հեռանալ Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին գրում է Marca-ն։
Հավանաբար Պերեսը նման մտքի է հասել «Ռեալի»՝ վերջին խաղերում անհաջող մրցելույթների պատճառով։ «Արքայական» ակումբը վերջին 2 խաղերում 2 պարտություն է կրել։
Ռոնալդուն «Ռեալից» հեռացավ 2018 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Յուվենթուս»։ Պորտուգալացի հարձակվողը 2009 թվականից էր հանդես գալիս «Ռեալում»։ Նա մադրիդյան թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 450 գոլով։