«Արարատ-Արմենիան» երկկողմանի համաձայնությամբ լուծել է պայմանագիրը Ալֆոնս Կոջո Կասսեի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կոջոն երևանյան թիմին էր միացել 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: