Բարսելոնայի և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ հիմա ավելի քիչ է մտածում շատ գոլեր խփելու մասին:
«Հիմա ես ավելի քիչ եմ կենտրոնանում գոլերի վրա և փորձում եմ անել առավելագույնը թիմի համար»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում lapoderosa-ն:
Ագենտինացին նաև խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում սոցիալական անհավասարության մասին՝ նշելով որ այն ամենամեծ խնդիրներից մեկն է աշխարհում.
«Անհավասարությունը մեր հասարակության ամենամեծ խնդիրներից մեկն է, և մենք պետք է պայքարենք այն հնարավորինս շուտ շտկելու համար»,-ասել է Մեսսին: