Գերմանիայի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գոտում ընթացող պատերազմին: Թուրք ֆուտբոլիստը հորդորել է, որ Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր խորհրդի որոշումները պաշտպանվեն, ու Լեռնային Արցախից հայկական ուժերի դուրսբերումը:
«Ինձ համար կարևոր է, որ աշխարհում բոլորն իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը օրինականորեն ու միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց ներկայումս անօրինական ձևով օկուպացված է: 2008 թվականի մարտին ՄԱԿ- գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց՝ վերահաստատելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պահանջելով հայկական ուժերի դուրսբերումը: Եվ ես հետևաբար պարզապես հորդորում եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշումները պաշտպանվեն ու ճանաչվեն բոլորի կողմից:
Կիսում եմ շատերի՝ ներառյալ ՄԱԿ-ի տրամադրվածությունը, որ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում ու դրա շուրջ ստեղծված զինված բախումը շարունակում է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»:
Եկեք խաղաղության հասնենք ու աշխատենք արդար ու առանց բռնության ապագա ունենալու համար: Երկու կողմի յուրաքանչյուր մահ էլ կորուստ է բոլորի համար»,-գրել է Մեսութ Օզիլը և մեջբերել Աթաթուրքի խոսքերը՝ «Ադրբեջանի խնդիրը մեր խնդիրն է, ուրախությունը՝ մեր ուրախությունը: Մեկ ազգ, երկու պետություն»,-հավելել է թուրք ֆուտբոլիստը:
‘Azerbaycan’ın derdi bizim derdimiz, sevinci bizim sevincimizdir’ M.Kemal Atatürk
Tek millet, İki devlet 🇹🇷🇦🇿 pic.twitter.com/dUDm9lfoik
— Mesut Özil (@MesutOzil1088) October 13, 2020