Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը Լեհաստանում պարտվեց Շվեդիայի հասակակիցների թիմին:
Անտոնիո Ֆլորեսի թիմն ընդունեց 10 գնդակ: Շվեդների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձաբ հոլանդական «Ազ-Ալկմարի» հարձակվող Ջեսպեր Կարլսոնը և Հանսոնը, դուբլ ձևակերպեց Աբրահամը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ինգելսոնն ու Ամին Սարը:
Անցկացրած 8 խաղից հետո Հայաստանի թիմն ունի 3 միավոր: