Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ին արտագնա խաղում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ: Այսօր կայացած նախախաղային ասուլիսին մասնակցել է նաև «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը:
Հավաքականում իր նորամուտի և անցկացրած 3 խաղերի մասին
Առաջին օրվանից ինչ եկել եմ, զգացել եմ երկրպագուների, խաղընկերներիս, ՀՖՖ ղեկավարության ջերմ աջակցությունը: Շատ մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում և պաշտպանել երկրի գույները, իսկ այս հավաքի ընթացքում շատ կարևոր էր սկսեցի խաղալ այնպիսի վարպետի կողքին, ինչպիսին Մխիթարյանն է:
Խաղային դիրքի մասին
Ինձ համար նշանակություն չունի կիսապաշտպանույթան որ դիրքում կխաղամ : Որտեղ էլ մարզիչը որոշի, փորձում եմ իմ բոլոր ուժերը ներդնել և ստանալ առավելագույն արդյունք: