Կյանքից հեռացել է Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Բենիկ Աֆոբեի 2-ամյա դուստրը, տեղեկացնում է BBC-ն:
Աղբյուրը նշում է, որ երեխայի մոտ սկսել է սուր ինֆեկցիա և բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Ավելացնենք, որ «Արսենալի» ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Չեմպիոնշիփի «Բրիստոլ Սիթի» ակումբում:
Ֆուտբոլային աշխարհն իր զորակցությունն է հայտնում 26-ամյա ֆուտբոլիստին` դստեր մահվան կապակցությամբ: Օրինակ «Լեսթերի» կիսապաշտպան Մեդիսոնը «Էվերթոնի» նկատմամբ երեկ տարած հաղթանակից հետո ցուցադրել է շապիկը, որով աջակցել է Աֆոբեին.
«Բենիկ, մենք բոլորս քեզ հետ ենք, եղբայր»,- գրված է եղել Մեդիսոնի շապիկի վրա:
