«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան անդրադարձել է թիմի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայի՝ «Բարսելոնա» տեղափոխության ձախողման մասին:
«Սկզբից էլ անկեղծ եմ եղել Մեմֆիսի հետ: Ես ասել եմ, որ 2 անգամ խոսել եմ Բարտոմեուի հետ, ու նա ասել է, որ չգիտի՝ ինչ կլինի:
Կումանը հույս էր տվել Դեպային, իսկ Մեմֆիսը պատրաստ էր տեղափոխությանը: Նահիմա հիասթափված է, սակայն ոչ թե «Լիոնի», այլ «Բարսելոնայի» գործողություններից»,-ասել է «Լիոնի» նախագահը: