Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն բարձրացավ 2-րդ տեղ։ Լիգա 1-ի 6-րդ տուրում փարիզեցիները ջախջախիչ հաղթանակ տարան «Անժերի» նկատմամբ։
Երկու գոլի հեղինակ է դարձել Նեյմարը։ Աչքի են ընկել նաև Ֆլորենցին, Դրաքսլերը, Գույեն ու Մբապեն։ Իսկ հյուրերի կազմում միակ գնդակը խփել է Իսմայել Տրաորեն։