Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակներում «Աթլետիկո Մադրիդը» «Վանդա Մետրոպոլիտանոյում» կընդունի «Բարսելոնային»: Այս խաղը կլինի հանգստյան օրերի կենտրոնական հանդիպումը:
Ըստ կատալոնական ակումբի՝ «Բարսելոնան» առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա պահուստային նոր հանդերձանքով: Մարզաշապիկը ունի դեղին հիմք, որի վրա կան կարմիր շերտեր: Դա խորհրդանշում է ակումբի նվիրվածությունը Կատալոնիայի տարածաշրջանին:

«Աթլետիկո» — «Բարսելոնա» խաղը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, կիրակի, 23:00-ին՝ Մադրիդում: Այս հանդիպումը կեզրափակի Լա Լիգայի 15-րդ տուրը: