Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուք-յան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
«Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը․․․ Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները / սահմանները, որպեսզի իր քաղաքացիները չփախչեն երկրից, որպեսզի նրանք կարողանան նրանց տանել առաջնագիծ, մինչ աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ վերադառնալու Հայաստան և պաշտպանելու իրենց հայրենիքը»,- գրել է Մովսիսյանը: