Այսօր` նոյեմբերի 29-ին, «Բարսելոնայի» հիմնադրման 120-րդ տարեդարձն է:
1899 թվականի հոկտեմբերի 22-ին Ժոան Գամպերը գովազդ է հրապարակել ֆուտբոլային ակումբ հիմնադրելու մասին, որին դրական արձագանք է ստացել: Ակլումբը հիմնադրվել է նոյեմբերի 29-ին:
1908 թվականին «Բարսելոնան» կանգնած է եղել կործանման եզրին, իսկ նույն Գամպերը, ով ակումբի արդեն նախկին ֆուտբոլիստ էր, դարձել է նախագահ` ակումբը ղեկավարելով 18 տարի:
«Կապտանռնագույնները» առաջադիմող համբավ են ձեռք բերել նախ Կատալոնիայի ու Իսպանիայի տարածքում, ապա նաև աբողջ աշխարհում: «Բարսելոնան» Կատալոնիայի հիմնական սիմվոլն է:
«Բարսան» իսպանական Լա լիգայի 26-ակի չեմպիոն է, Copa del Rey-ի 30-ակի հաղթող, Իսպանիայի 13-ակի սուեպերգավաթակիր: Թիմը 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող. նույնքան անգամ Եվրոպայի սուպերգավաթակիր:
Ակումբը, ի նշանավորումն Գամպերի, 1966 թվականից խաղարկում է նրա անվան գավաթը. որը «Բարսելոնան» հաղթել է 42 անգամ:
Ակումբի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը շարունակում է ելույթները. Լիոնել Մեսսին սահմանել է ակումբի գրեթե բոլոր ռեկորդները: Արգենտինացին կատալոնական թիմի պատմության լավագույն ռմբարկուն է 613 գոլով: Ակումբի պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը Չավին է (767). Մեսսին անցկացրել է 700-ը:
«Բարսելոնան» աշխարհում հայտնի է Mes que un club կարգախոսով, ինչը թարգմանվում է` «ավելին, քան ակումբ»: