Հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը շուտով կդառնա «Ռեքհսեմ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը, որը խաղում է ներուժով Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում: Ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նոր սեփականատիրոջ հարցը գրեթե միաձայն ընդունվել է:
«Այսօր առավոտյան հաստատվեց, որ ընտրողների 97,5%-ը կողմ է այս գործարքին: Արդյունքում, առաջարկը կատարած ներդրողների հետ բանակցությունները կշարունակվեն: Եվ մենք կարող ենք հաղորդել, որ երկու հոգի հետաքրքրված են ներդրումներ կատարել ակումբում:
Ռոբ ՄաքԷլհեննին՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ է, որը հայտնի է «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» ֆիլմով: Ռայան Ռեյնոլդսը, կանադացի դերասան, գրող, պրոդյուսեր և գործարար, ով խաղացել է նաև Marvel-ի հայտնի Deadpool կերպարի դերում:
Մաքելեննին և Ռեյնոլդսը կներկայացնեն ակումբի զարգացման իրենց տեսլականը և առաջարկները, որոնք քվեարկության կդրվեն հաջորդ հանդիպմանը», — ասվում է ակումբի հայտարարության մեջ:
SGM | Name of potential investors revealed following vote.
More here 👉 https://t.co/Hi26BlfoKl
🔴⚪️ #WxmAFC pic.twitter.com/Ec5zdu4oeQ
— Wrexham AFC (@Wrexham_AFC) September 23, 2020
Ինքը ՝ Ռեյնոլդսը, հաստատել է այս տեղեկությունը։ Ըստ BBC-ի, գործարքը կկազմի մոտ երկու միլիոն ֆունտ ստերլինգ, որոնք Ռեյնոլդսը և Մաքհելենին կներդնեն ակումբում: 2011 թվականից ի վեր անգլիական ակումբը գտնվում էր ակումբի երկրպագուների վերահսկողության տակ։