Երազգաորսում ՀՖՖ կողմից կառուցված 20×40 փոքր խաղադաշտն արդեն իսկ սկսել է ծառայել իր գլխավոր նպատակին՝ գյուղի, ինչպես նաև ամբողջ մարզի երեխաները խաղում և մարզվում են հիանալի պայմաններում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը։
Զվարճանք, ուրախություն, գնդակով խաղեր և վարժություններ, երեխաների առաջին հարցազրույցները․․․ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթվա շրջանակներում Երազգաորսում անցկացված ուրախ միջոցառման մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյությում։