Estadio Deportivo-ի հաղորդմամբ Ռուսաստանի ազգային հավաքականի ու ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆեդոր Չալովը կարող է տեղափոխվել Սևիլիա:
Հավանական թիմերի թվում են նաև «Լիվերպուլն» ու «Չելսին»: Կլոպն ու Լեմպարդը նույնպես ցանկանում են ռուս հարձակվողին տեսնել իրենց թիմերում:
Այս մրցաշրջանում Չալովն անցկացրած 17 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում: