Կայացել են ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլի մի քանի հանդիպումներ։
Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ և դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ ՉԼ-ի որակավորման վերջին փուլ։
https://www.youtube.com/watch?v=6RqDwqz4qqo
Դանիայի չեմպիոն «Միդտյուլանդը» ոչ մի հնարավորություն չտվեց Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյսին»։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ սկանդինավների։
Թել Ավիվի «Մակքաբին» նվազագույն հաշվով առավելության հասավ Բրեստի «Դինամոյի» նկատմամբ՝ 1-0։
https://www.youtube.com/watch?v=8kvhE1RsBWM
ՉԼ-ի այս փուլը բավականին հաջող էր սկանդինավյան թիմերի համար։ «Մյոլդեն» և «Քարաբախը» խաղի հիմնական ժամանակում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաջողակ գտնվեցին նորվեգացիները
«Օմոնիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպմանն անդրադարձել էինք ավելի վաղ։