«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող էր հեռանալ կատալոնական ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
RAC1-ի լրագրող Ժերար Ռոմերոյի տեղեկացմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը հայտ է ուղարկել «Մանչեսթեր Սիթի», որպեսզի իմանա արդյոք անգլիական ակումբը հետաքրքրված է Գրիզմանին ձեռք բերելով: «Քաղաքայինները» մերժմամբ են պատասխանել:
Նշվում է, որ կողմերի միջև երկխոսությունը եղել է մինչև թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի ու ակումբի ղեկավարության կոնֆլիկտը:
Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալն» ու «Լիվերպուլը»: