«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը նոր է վերադարձել վարձակալությունից, նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում մեծ տպավորություն է թողել թիմակիցների ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վրա։
AS-ը գրում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը գերազանց տպավորություն է թողել ու արժանացել գլխավոր մարզչի ու խաղընկերների գովասանքի խոսքերին։
Հատկանշական է, որ Էդեգորը դեռևս չի մարզվում 100 տոկոսով, քանի որ խնդիրներ ունի ծնկի հատվածում։ Այդ է պատճառը, որ Զիդանը չի պատրաստվում նրան խաղալու հնարավորություն տալ «Ռեալ Սոսիեդադի» դեմ կայանալիք Լա լիգայի խաղում։
Էդեգորը վարձակալությամբ խաղում էր «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո Զինեդին Զիդանը ցանկություն էր հայտնել, որ Էդեգորը վերադառնա Մադրիդ։