«Խիմնաստիկի» կիսապաշտպան Խավիեր Ռիբելեսը ասել է, որ «Բարսելոնայի» հետ ընկերական խաղի ժամանակ (1-3) կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին դրվագներից մեկում չի զսպել իր էմոցիաները:
«Խաղի ընթացքում մեր բախումներից մեկի ընթացքում Մեսսին ասաց ինձ. «Բավական է ինձ ոտքով հարվածես, այ տխմար»,- մեջբերում է Ռիբելեսին El Chiringuito-ն:
Լիոնել Մեսսին ամբողջ առաջին խաղակեսը անցկացրեց «Խիմնաստիկի» հետ ընկերական խաղում: Երկրորդ խաղակեսում արգենտինացու փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարտին Բրեյթուեյթը:
Գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ կատալոնացիների համար հանդիպումն առաջինն էր: Իսպանիայի առաջնությունում նոր մրցաշրջանը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին: 1-ին տուրի «Բարսելոնա» — «Էլչե» հանդիպումը հետաձգվեց անորոշ ժամանակով: