«Տոտենհեմը» հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» հարձակվող Դենի Ինգսի ծառայություններով, հայտնում է Football London-ը:
Ըստ աղբյուրի, «Տոտենհեմի» ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային առաջարկի շուրջ, բայց կասկածում են, որ «Սաութհեմփթոնը» կցանկանա վաճառել խաղացողին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սաութհեմփթոնը» հրաժարվել է Ինգսին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: