«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը խոսել է իր նախկին ակումբի՝ Պրեմիեր լիգան կրկին հաղթելու հնարավորությունների մասին:
Վերջին անգամ «Կարմիրները» չեմպիոն էին դարձել 2012/13 մրցաշրջանում:
«Միակ բանը, որ կարող եմ ձեզ երաշխավորել, այն է, որ «Յունայթեդը» կրկին կհաղթի ԱՊԼ-ն: Դա կարող է պատահել այս կամ հաջորդ տարի, բայց հիանալի կլինի, որ նրանք կրկին հաղթեն Պրեմիեր լիգան:
Չեմ մտածում, որ «Մենք այս տարի պետք է չեմպիոն դառնանք»: Թերեւս ՄՅՈւ-ն չեմպիոն կդառնա, երբ Կլոպն ու Գվարդիոլան հեռանան «Լիվերպուլից» և «Սիթիից», հուսով եմ, հաջորդ մի քանի տարիների ընթացքում»,- մեջբերում է Նևիլին The Mirror-ը: