«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ:
«Անցյալ շաբաթ Մեսսին ասաց, որ կմնա «Բարսելոնայում» մինչ պայմանագրի ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչ այս մրցաշրջանի ավարտը: Բայց ես չեմ զարմանա, եթե դրանից հետո նա մնա ակումբում: Այս մրցաշրջանում շատ բան կարող է պատահել. Բարսելոնան սկսում է կյանքը նոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ, իսկ մարտին նախագահական ընտրություններն են:
Մեսսին քննադատել էր գործող նախագահ Խոսեպ Բարտոմեուին: Միգուցե Մեսսին որոշի մնալ, եթե մարտին նոր նախագահ ընտրվի: Մեսսին ապրում է Բարսելոնայում, նրա ընտանիքը սիրում է այս քաղաքը, իսկ երկրպագուները շատ կապված են նրան: Սրանք մնալու պատճառներ են:
Միգուցե Մեսսին երկարաձգի պայմանագիրը, եթե նոր նախագահը հասկանա Լիոնելի կարիքները և կարողանա համոզել նրան, որ ակումբը գնում է ճիշտ ուղղությամբ: Նա սիրում է Բարսելոնան: Այժմ ֆուտբոլիստները բավականաչափ պատրաստ են բարձրագույն մակարդակում ավելի երկար խաղալու, այնպես որ ես պատկերացնում եմ, որ Մեսսին խաղում է ակումբում մինչև 38 տարեկան», — մեջբերում է Ռիվալդոյին Diario Sport-ը: