Արգենտինացի նախկին հարձակվող Հերնան Կրեսպոն կարծում է, որ Լիոնել Մեսսին կարող էր հեռանալ «Բարսելոնայից» այս մրցաշրջանում, եթե նրան ներկայացներ պրոֆեսիոնալ գործակալ, այլ ոչ թե իր հայրը:
«Խորխե Մեսսիի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, ինձ թվում է, որ նման պայմաններում Մեսսիին պրոֆեսիոնալ գործակալ է անհրաժեշտ:
Հորդ հետ խոսելը, նույնիսկ եթե նա գործակալն է, նույնը չէ, ինչ խոսես պրոֆեսիոնալ գործակալի հետ:
Գործակալը հաշվի չի առնի ընտանեկան խնդիրները և այլն: Նման դեպքերում անհրաժեշտ են մասնագետներ», — ասել է Կրեսպոն TyC Sports-ին տված հարցազրույցում: