«Վեսթ Հեմի» ու Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումն ու հայտնվել Չինաստանի Սուպերլիգայում: Այդ մասին հայտնում Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ «Շանդոնգ Լունենգը» շահագրգռված է 30-ամյա ուկրաինացու տրանսֆերը գնելու մեջ և կցանկանար պաշտոնապես ձեւակերպել նրա տեղափոխությունը:
«Վեսթ Հեմը» պետք է վաճառի իր խաղացողներից մի քանիսին, որպեսզի գումար վաստակի նոր խաղացողներ ձեռք բերելու համար: Դա կարող է նպաստել Յարմոլենկոյի Չինաստան տեղափոխվելուն:
2019/20 մրցաշրջանում ուկրաինացի կիսապաշտպանը ԱՊԼ-ում անցկացրել է 23 հանդիպում, դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: