15 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 8-ին, Սերխիո Ռամոսը «Սևիլիայից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Այս տարիների ընթացքում Ռամոսը ոչ միայն դարձավ «արքայական» ակումբի ավագ, այլ նաև թիմի մեծագույն լեգենդներից մեկը։
«Ռեալի» կազմում Ռամոսը մասնակցել է 650 հանդիպման ու 22 տիտղոս է նվաճել։ Նա 4-ական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում։ 3 անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 4 անգամ էլ Իսպանիայի սուպերգավաթը։
🤩 ¡Los increíbles números de @SergioRamos!
2️⃣2️⃣ títulos en 650 partidos
💫 4 Champions League
🌐 4 Mundiales de Clubes
⭐ 3 Supercopas de Europa
🏆 5 Ligas
👑 2 Copas del Rey
🇪🇸 4 Supercopas de España
Y además con la @SeFutbol…
🌎 1 Mundial
🇪🇺 2 Eurocopas#HalaMadrid pic.twitter.com/5jL00FMRBy— Real Madrid C.F. (34🏆) (@realmadrid) September 8, 2020
Ռամոսը այս նշանավոր օրվա կապակցությամբ գրառում է կատարել․
«Միայն մեկ բան կա, որ ինձ ավելի ուրախ է դարձնում այս 15 տարիների ընթացքում սպիտակ մարզաշապիկը հագնելու համար։ Դա այն է, որ ես կարող եմ այս ամենը նորից ու նորից վերապրել։
Չկան բառեր այս ամենը նկարագրելու համար։ Շնորհակալ եմ։ Ձեր ավագ»,-գրել է Ռամոսը Facebook-ում։