Ազգերի լիգայի առաջին դիվիզիոնի առաջին խմբում Իտալիայի ազգային հավաքականն արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Նիդեռլանդների ընտրանու նկատմամբ: Իտալացիները միակ գոլը խփեցին առաջին խաղակեսի վերջին րոպեին: Աչքի ընկավ Բարելան:
Տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում Լեհաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Առաջինը հաշվի մեջ առաջ անցան տանտերերը: Գոլի հեղինակ դարձավ Հայրադինովիչը: Մինչև ընդմիջման գնալը լեհերի խփեցին պատասխան գոլը: Աչքի ընկավ Գլիկը: 67-րդ րոպեին Գրոսիցկին խփեց հաղթական գոլը:
Տեսանյութն՝ այստեղ:
Այս տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը՝ 6 միավորով: Նիդեռլանդներն ու Լեհաստանն ունեն 3-ական, իսկ Բոնիա և Հերցեգովինան՝ 1 միավոր: