Կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը ցանկանում է հեռանալ ԲԿՄԱ-ից: Ինչպես հայտնում է Metaratings-ը, Վլաչիչը կարծում է, որ ԲԿՄԱ-ն չի համապատասխանում իր հավակնություններին:
22-ամյա կիսապաշտպանը մտադիր չէ հեռանալ բանակայինների ճամբարից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Վլաշիչը հակված է տեղափոխվել մեկ այլ ակումբ 2021-ի ձմռանը: Բացի այդ, Նիկոլան ցանկանում է կարիերան շարունակել Ա Սերիայում:
Խորվաթի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Ինտերն» է: Իտալական ակումբը պատրաստ է ձմռանը Վլաշիչի տրանսֆերի համար 25 եվրո առաջարկել:
«Ինտերի» կազմում են Մարսելո Բրոզովիչը և Իվան Պերիշիչը, ովքեր Վլաշիչի հայրենակիցներն են: Երկու ֆուտբոլիստներն էլ, ըստ աղբյուրի, կփորձեն համոզել Նիկոլային, որ նա տեղափոխվի Իտալիա: