2020/21 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռեալ Մադրիդը» ընկերական 2 հանդիպում է անցկացնելու։ «Արքայական» ակումբը այդ խաղերի անցկացման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
Marca-ի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել երկու խաղերն էլ անցկացնել փակ դռների հետևում։ Առհասարակ հանդիպումները պետք է անցկացվեին առանց հանդիսականների, սակայն որոշվել է, որ դրանք չեն հեռարձակվելու։ «Ռեալում» գտնում են, որ այս խաղերը մեծ հաշվով մարզումային բնույթ են կրում, ու լուսաբանման կարիք չկա։
Երկու խաղերն էլ անցկավելու են «Վալդեդեբաս» մարզաբազայի «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում։ «Ռայո Վալեկանոյի» հետ «Ռեալը» կխաղա սեպտեմբերի 9-ին, իսկ «Խետաֆեի» հետ՝ սեպտեմբերի 15-ին։
Հավելենք, որ առաջին խաղում «արքայական» ակումբի մի քանի ֆուտբոլիստներ դեռևս վերադարձած չեն լինի հավաքականներից, մինչդեռ 2-րդ խաղում Զինեդին Զիդանի թիմը կլինի ողջ կազմով։