«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին երեկվա հայտարարությունից հետո, որ կմնա կատալոնական ակումբում, մտադիր է սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Սպասվում է, որ 33-ամյա արգենտինացին թիմին կմիանա երկուշաբթի, սեպտեմբերի 7-ին, հայտնում է Mundodeportivo-ն։
Իր հերթին, Football Espana-ն նշում է, որ «Բարսելոնայի» ավագը ակումբի կողմից չի տուգանվի: Հեռանալու ցանկության պատճառով 33-ամյա արգենտինացին ինքնակամ բաց էր թողել թիմի այս շաբաթվա մարզումները:
Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը որոշել է տուգանք չկիրառել խաղացողի նկատմամբ: