Պաշտպան Ջորջիո Կյելինիի վերադարձը Իտալիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմ չի կայացել գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մեղքով:
Մարզիչը Կյելինիին ընդգրկել էր Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայի խաղին (1-1), բայց խաղի հայտացուցակում հիմնական կազմի խաղացողների մեջ չէր նկատել խաղացողի բացակայությունը:
«Դա իմ մեղքն էր: Նրանք ինձ ցույց տվեցին կազմը, այդ պահին ես ակնոցս չէի կրել, և ես ասացի, որ ամեն ինչ կարգին է: Ես չէի նկատել, որ Աչերբին է կազմում, ոչ թե Կյելինին», — ասել է Մանչինին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները փորձեցել էին ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաներին համոզել կատարել փոփոխությունները, բայց արդյունքում դա տեղի չէր ունեցել: