Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել է Ազգերի լիգայի խաղերի վերաբերյալ իր ակնկալիքներով, որոնցում իր թիմը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի, Լեհաստանի և Նիդերլանդների հավաքականների հետ:
«Հուսով ենք, որ կսկսենք այնտեղից, որտեղ կանգ առանք 10 ամիս առաջ, և հույս ունենք, որ մարդիկ կշարունակեն աջակցել մեզ: Մինչ այժմ մեր թիմը լավ է հանդես եկել: Բայց մենք դեռ մեր խաղը կատարելագործելու տեղ ունենք բոլոր առումներով՝ թե տեխնիկական, թե մարտավարական: Մենք ամեն օր աշխատում ենք ավելի լավը լինելու համար:
Ազգերի լիգան մրցաշար է, որը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար: Մենք պետք է լինենք աշխարհի լավագույն 10 հավաքականների շարքում: Ազգերի լիգան նաև կարևոր է մեզ համար, քանի որ եզրափակիչը կկայանա Իտալիայում»,- մեջբերում է Մանչինիին Football-italia-ն:
Ազգերի Լիգայի Իտալիա-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 5,50, իսկ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հաղթանակը՝ 10,50։