«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը լուսանկար է հրապարակել՝ կիսվելով տեղեկությամբ այն մասին, որ լույս է տեսել իր ինքնակենսագրական գիրքը։
«Իմ պաշտոնական ինքնակենսագրականը արդեն հասանելի է Միացյալ Թագավորությունում։ Առաջին անգամ, սա իմ պատմությունն է գրված իմ սեփական բառերով»,-գրել է Մոդրիչը Instagram-ի իր էջում։
Խորվաթ ֆուտբոլիստին գրքի լույս ընծայման կապակցությամբ մեկնաբանություններում շնորհավորել են Տոնի Կրոսն ու Մարսելոն։
«Ա՜խ այդ ակնոցները։ Այնքան ուրախ եմ, որ սա գիրք է այլ ոչ թե ֆիլմ։ Հաջողություն եմ մաղթում ու տուր ինձ մեկը, երբ վերադառնամ»,-գրել է Կրոսը։