«Լիվերպուլի» ու Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դայկը Ազգերի լիգայի՝ Լեհաստանի հավաքականի հետ խաղի նախօրեին, մեկնաբանել է Ռոնալդ Կումանի հեռանալը երկրի ազգային հավաքականի մարզչի պաշտոնից: 57-ամյա մասնագետը ստանձնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը:
«Մենք բոլորս վշտացած ենք մեր ազգային հավաքականից նման հիանալի մարզչի հեռանալուց: Միևնույն ժամանակ, մենք անկեղծորեն ուրախ ենք նրա համար: Բոլորն էլ հասկանում են, որ դա իր մեծ երազանքն էր»,- մեջբերում է Վան Դայկին Goal-ը:
Վան Դեյկը նաեւ նշել է, որ Կումանը իրեն տեղեկացրել էր իր որոշման մասին նախքան «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելը:
«Ես չփորձեցի համոզել նրան մնալ: Իհարկե, խոսակցություններ կային: Այնուամենայնիվ, ոչ ոք չէր սպասում, որ դա տեղի կունենա այդքան արագ: Բայց մենք շատ ուրախ ենք նրա համար: Հիմա մենք պետք է առաջ շարժվենք»,- ասել է ֆուտոլիստը:
Ազգերի Լիգայի Նիդերլանդներ-Լեհաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Նիդերլանդների հավաքականի հաղթանակը գնահատում է 1,40 գործակցով, ոչ ոքին՝ 4,50, իսկ Լեհաստանի հավաքականի հաղթանակը՝ 7,25։