Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի՝ Գերմանիայի հետ խաղի մասին իր կարծիքով:
«Մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում և միավորներ վաստակել: Ես դա ուզում եմ և փորձում եմ դա փոխանցել խաղացողներին, որպեսզի նրանք նույն կերպ մտածեն:
Գերմանիան հզոր ու բարձրակարգ թիմ է: Նրանք ֆավորիտների թվում են Եվրոպայի գալիք առաջնությունում, բայց մենք պատրաստվում ենք հաղթել այն: Ինձ դուր է գալիս խաղալ Ազգերի լիգայում, և ես սիրում եմ աշխատել ազգային ընտրանու հետ», — մեջբերում է Էնրիկեին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով և կկայանա հաջորդ տարվա ամռանը:
Ազգերի Լիգայի Գերմանիա-Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Գերմանիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 2,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,50, իսկ Իսպանիայի հավաքականի հաղթանակը՝ 3,05։