Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը, Ազգերի լիգայի՝ Գերմանիայի հետ խաղից առաջ, խոսել է Իսպանիայի հավաքկանի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մասին:
«Երբ Լուիս Էնրիկեն կրկին վերադարձավ, մենք ուրախություն զգացինք: Նա հիանալի մարզիչ է, նրա մարզչական կենսագրությունը վկայում է դա: Նա մեզ լավ է ճանաչում և մեզանից առավելագույնը ստանում:
Իսպանիայի հավաքականը միշտ ունեցել է երիտասարդության և փորձի համադրություն: Նույն ցանկությունն ունենք կրկին հաղթելու և կարևոր արդյունքների հասնելու: Մենք ճիշտ ուղու վրա ենք», — Ռամոսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ազգերի Լիգայի Գերմանիա-Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Գերմանիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 2,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,50, իսկ Իսպանիայի հավաքականի հաղթանակը՝ 3,05։