Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է այն մասին, թե ում է նախատեսում ընդգրկել Ազգերի լիգայի՝ Իսպանիայի դեմ խաղի մեկնարկային կազմում:
«Ռոբին Գոսենսը հաստատ կլինի մեկնարկային կազմում: Քեվին Տրապը տեղ կզբաղեցնի դարպասին։ Նախատեսում եմ նաև առաջին րոպեներից մեկնարկային կազմում ընդգրկել Նիկլաս Սուլեին և Լերոյ Սանեին:
Հիմա ես հակված եմ երեք պաշտպաններով սխեմային: Մենք կարող ենք խաղալ ինչպես 3, այնպես էլ 4 պաշտպաններով: Մենք կարող ենք խաղալ Իսպանիայի հետ երեքով, իսկ կիրակի օրը (Շվեյցարիայի հետ խաղում)՝ չորս պաշտպաններով»,- մեջբերում է Լյովին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ազգերի Լիգայի Գերմանիա-Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Գերմանիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 2,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,50, իսկ Իսպանիայի հավաքականի հաղթանակը՝ 3,05։