«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է Ալեքսանդր Միրանչուկի տեղափոխությունը.
«Միրանչուկը Իլիչիչի փոխարինողն է, սակայն նրա դերակատարը չէ: Նախորդ մրցաշրջանում ես խնդրել էի նման խաղացողի ձեռք բերել, քանի որ հասկանում էինք, որ Իլիչիչն ամեն խաղում չի կարող դաշտ դուրս գալ: Մենք քիչ թվով խաղացողներ ունեինք:
Ռուս խաղացողը երիտասարդ ու տաղանդավոր է: Նա վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ: Ամեն դեպքում, մենք նրանից արագ արդյունք չենք կարող ակնկալել»,-ասել է իտալացի մասնագետը: