«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն խաղացող: Հարցումն անցկացրել է Kicker-ը՝ մարզական լրագրողների ասոցիացիայի անդամների շրջանում:
2019/20 մրցաշրջանում լեհ հարձակվողը Բունդեսլիգայում, Գերմանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում անցկացրած 47 խաղում դարձել է 55 գոլի հեղինակ:
Քվեարկության արդյունքում 276 միավոր վաստակած Լևանդովսկին շրջանցել է լավագույն եռյակը եզրափակած իր թիմակիցներ Թոմաս Մյուլերին (54) և Յոսուա Կիմիխին (49):
Լավագույն մարզիչ է ճանաչվել Հանս-Դիտեր Ֆլիկը, ով «Բավարիայի» հետ հաղթել է Գերմանիայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան, ինչպես նաև իր թիմի նվաճել է Գերմանիայի գավաթը: