Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում «Նիցցիան» արտագնա խաղում հաղթեց «Ստրասբուրգին» 2-0 հաշվով: Երկու գոլերն էլ խփեց «Այաքսի» նախկին հարձակվող Կասպեր Դոլբերգը։
«Նիցցան» տարավ նոր մրցաշրջանում իր երկրորդ հաղթանակը: 1-ին տուրի խաղում Պատրիկ Վիեյրայի թիմը հաղթեց «Լանսին» (2:1): Ստրասբուրգը դեռ միավորներ չի վաստակել։
Տուրի մյուս խաղում «Ռենը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Մոնպելյեին»։ Տանտերերից աչքի ընկան Լե Տալեկն ու Կամավինգան, իսկ հյուրերից՝ Լաբորդեն։