19-ամյա պաշտպան Միխալ Կարբովնիկը, ով հանդես է գալիս լեհական «Լեգիայում», մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն, թվիթերում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ըստ աղբյուրի, տրանսֆերը կկազմի 7 մլն եվրո: 19-ամյա ձախ պաշտպանի հետ կկնքվի 5-ամյա պայմանագիր:
Լեհաստանի նախորդ առաջնությունում «Լեգիայի» կազմում անցկացրած 28 խաղում պաշտպանը կատարել է 6 գոլային փոխանցում:
«Լեգիան» Լեհաստանի գործող չեմպիոնն է: