ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին հրաժարվել է տեղափոխվել «Յուվենտուս»:
Մի քանի շաբաթ առաջ թուրինյան ակումբի ներկայացուցիչները կապվել էին ուրուգվայցու հետ, սակայն մերժում են ստացել. պատճառը՝ Կավանիի՝ «Նապոլիի» նկատմամբ չափից շատ հարգանքն է ու այդ ակումբի հետ կապվածությունը:
Կավանին «Նապոլիում» խաղացել է 2010-2013 թթ-ին՝ այդ ընթացքում անցկացրած 138 խաղում դառնալով 104 գոլի հեղինակ: