Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» Բուխարեստում հյուրընկալվեց ռումինական ՖԱՍԲ-ին և պարտվեց 0:3 հաշվով։
Առաջին կեսում ավելի վտանգավոր էին գրոհում հայկական թիմի ֆուտբոլիստները՝ ունենալով հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություններ: Մեկ անգամ նպաստավոր դիրքից վրիպեց Հայաստանի առաջնության 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Մորի Կոնեն: Մեկ այլ դրվագում էլ Նենադովիչի հեռահար հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց մրցակցի դարպասում:
34-րդ րոպեին հյուրերի ձեռնարկած վտանգավոր գրոհի արդյունքում Օլարուն բացեց հաշիվը:
65-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Տանասեն:
Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Բուզիուցը ձևակերպեց խաղի վերջնահաշիվը: Այսպիսով, հայկական թիմերից եվրագավաթներում պայքարը շարունակում է «Արարատ-Արմենիան», որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո մրցելույթները կշարունակի ԵԼ որակավորման 2-րդ փուլում:
Հիշեցնենք, որ հայկական թիմերից այսօր պարտություն են կրել «Ալաշկերտն» ու Հայաստանի փոխչեմպիոն «Նոան»։