Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» Բուխարեստում հյուրընկալվել է ռումինական ՖԱՍԲ-ին։ Առաջին խաղակեսից հետո հյուրերը պարտվում են 0:1 հաշվով:
Առաջին կեսում ավելի վտանգավոր էին գրոհում հայկական թիմի ֆուտբոլիստները՝ ունենալով հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություններ: Մեկ անգամ նպաստավոր դիրքից վրիպեց Հայաստանի առաջնության 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Մորի Կոնեն: Մեկ այլ դրվագում եմ Նենադովիչի հեռահար հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց մրցակցի դարպասում:
34-րդ րոպեին հյուրերի ձեռնարկած վտանգավոր գրոհի արդյունքում Օլարուն բացեց հաշիվը:
Հիշեցնենք, որ հայկական թիմերից այսօր պարտություն են կրել «Ալաշկերտն» ու Հայաստանի փոխչեմպիոն «Նոան»։