Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերի համար հրավիրված խաղացողների անունները: Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիան կխաղա Շվեդիայի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին` Խորվաթիայի հետ:
Ֆրանսիայի հավաքական.
Դարպասապահներ ՝ Ուգո Լորիս («Տոտենհեմ»), Մայք Մենյան («Լիլ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»):
Պաշտպաններ՝ Լուկա Դին («Էվերթոն»), Լեո Դյուբուա («Լիոն»), Լուկաս Էրնանդես («Բավարիա»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Կլեմենտ Լանգլե («Բարսելոնա»), Ֆերլան Մենդի («Ռեալ»), Դայո Ուպամեկանո (ՌԲ Լայպցիգ), Ռաֆայել Վարան (Ռեալ Մադրիդ):
Կիսապաշտպաններ՝ Էդուարդո Կամավինգա («Ռեն»), Ն’Գոլո Կանտե («Չելսի»), Սթիվեն Նզոնզի («Ռեն»), Ադրիան Ռաբիո («Յուվենտուս»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»), Հուսեմ Աուար («Լիոն»):
Հարձակվողներ ՝ Վիսամ Բեն Յեդեր («Մոնակո»), Օլիվյե Ժիրու («Չելսի»), Անտուան Գրիզման («Բարսելոնա»), Ջոնաթան Իկոնե («Լիլ»), Էնթոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ):