«Բարսելոնան» սկսել է բանակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ կապված Գաբրիել Ժեզուսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է AS-ը:
Լիոնել Մեսսիի հնարավոր հեռանալու հետ կապված կատալոնացիները ակտիվորեն փնտրում են նոր հարձակվող: Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» ներկայացուցիչներն այս շաբաթ կապ են հաստատել Անգլիայի փոխչեմպիոնների հետ՝ քննարկելու Ժեզուսի հավանական տրանսֆերը:
Գաբրիելը «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչի՝ Ռոնալդ Կումանի նախընտրած խաղացողներից մեկն է: Եթե տեղափոխությունը տեղի ունենա, ապա բրազիլացին կատալոնական ակումբում կդիտարկվի նաև որպես Լուիս Սուարեսի փոխարինող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է լքել «Բարսելոնան» և տեղափոխվել հենց «Մանչեսթեր Սիթի»: