Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա ամփոփիչ առաջնության խաղում 6:4, 6:3 հաշվով հաղթելով սերբ Նովակ Ջոկովիչին, խոստովանել է, որ չի հիշել սերբ Նովակ Ջոկովիչի հետ խաղում կրած մի շարք պարտությունների մասին: 38-ամյա Ֆեդերերն ընդհատել է Ջոկովիչից կրած 5 անընդմեջ պարտությունների շարքը։ Ռոջերի այս հաղթանակն առաջինն էր 2015 թվականից ի վեր։
«Ես չգիտեի, որ արդեն մի քանի տարի չեմ հաղթել Նովակին։ Ես նման զգացողություն չունեի։ Ես մոտ էի Փարիզում և Ուիմբլդոնում հաղթանակին։
Անկեղծ ասած, ես զգում էի, որ հնարավորություն կունենամ։ Պարզապես գոհ եմ իմ խաղի մակարդակից։ Իհարկե, Նովակի նկատմամբ հաղթանակը միշտ էլ յուրահատուկ իրադարձություն է», — Ֆեդերերի խոսքերն է մեջբերում առաջնության պաշտոնական կայքը։
Ռոջերը դուրս եկավ ATP-ի ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչ։