«Ռեալ Մադրիդը» օգոստոսի 30-ին վերադառնում է աշխատանքի:
Հենց այդ օրը ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը թեստավորվելու են: Հակահամաճարակային կանոնակարգի համաձայն՝ բոլորը թեստավորվելու են իրենց տներում «Ռեալի» բժշկական անձնակազմի կողմից:
Նախատեսվում է, որ մեկ օր անց թիմը կվերադառնա «Վալդեդեբաս» ու կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Սակայն հաշվի առնելով Մադրիդում կորոնավիրուսի նոր տարածման տեմպերը, կա անորոշություն մարզումների վերսկսման և դրանց անցկացման ձևի հետ:
Հավելենք, որ «Վալդեդեբասը» փակ է մնում այս օրերին: Այնտեղ մուտքի իրավունք ունեն միայն ակումբի աշխատակիցները: