«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է: Լեհ հարձակվողը 11 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ:
Ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնականում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը(10 գոլ): Երրորդ տեղը զբաղեցրեց «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին (9 գոլ):
«Բավարիան» իր պատմության ընթացքում 6-րդ անգամ տիրեց պատվավոր գավաթին՝ հաղթելով ՊՍԺ-ին 1-0 հաշվով: ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Բավարիան» հաղթել է բոլոր խաղերում: Դա ՉԼ-ի պատմության մեջ ռեկորդ է: Իսկ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկն առաջին իսկ մրցաշրջանում հաղթում է բոլոր մրցաշարերում: