Լոնդոնի «Արսենալը» ձեռք է բերել «Ֆեյենորդի» 17-ամյա ֆուտբոլիստ Սալահ-Էդդինին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արսենալ» տեղափոխվեց բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը:
Հավելենք, որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Արսենալը» զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: