Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումը:
Առաջնության հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև կայացել է լրացուցիչ հանդիպում, որն ավարտվել է «Արցախի» հաղթանակով 3:1 հաշվով: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ մրցանակակիր է դարձել ՃՇՀԱՀ-ի (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) թիմը:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը մրցանակակիրներին պարգևատրել է գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամական պարգևները:

